Ադրբեջանն օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում զինվորական քայլերթ է անցկացրել
Օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում Ադրբեջանն անցկացնում է զինվորականների քայլերթ։
Երթը մեկնարկել է քաղաքի մուտքից և ձգվել մինչև այսպես կոչված Հաղթանակի հրապարակ։
Նվագախմբի ուղեկցությամբ երթին մասնակցում են Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իվանյանի շրջանի պետական կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ։
Նրանց են միացել Ղարաբաղի համալսարանի ուսուցիչներն ու ուսանողները, օկուպացված քաղաքի բնակիչներ։