ԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր ՆԳ նախարարը անձնակազմին ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը (տեսանյութ) Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ ՄինասյանինՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությանԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը ՀայաստանինՆորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսացած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել (տեսանյութ)«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը միջնորդություն է ստացել
Տատ, մաման Սուսիկին ծեծnւմ էր, ասում էր՝ քեզ uպանելու եմ․ մաhացած աղջկա տատը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար ՎարդանյանՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունգարիայում քննարկել է ռեզիդենտ դեսպանություններ բացելու երկուստեք որոշումըՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար
Հասարակություն

ՔՊ-ի նախընտրական քայլերթի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպք է եղել․ Դիտորդական առաքելություն

2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։

Ի թիվս այլ խնդիրների, դիտորդական առաքելության կողմից արձանագրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։

Առաքելությունից մանրամասնում  են, որ  նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։ Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։

«Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։

Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել են առաքելության մի քանի ներկայացուցիչներ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։  «Ականատես» դիտորդական առաքելության հարցումներին ի պատասխան վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ առ այն, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։ Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է (օրինակ՝ 2024թ․ հունիս ամսվա իրադարձություններ)։ Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։

Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությանը արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ