Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումըՀրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակահարել
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Ծիրան»-ի հացի արտադրամասի գործունեությունն է կասեցվելԿիրանցի երեխաները վտանգներ զգալով՝ վախենում են խաղալ սահմանի եզրին գտնվող խաղահրապարակում. Ոսկան ՍարգսյանՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում․ Դավիթ Հարությունյանը՝ դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի արձանագանքի մասինԿարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ ԹրամփՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի․ Արման ԹաթոյանՈւկրաինան մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի վրաԱրման Սահակյանն ազատ է արձակվել՝ վարչական հսկողությամբ, մյուսների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024-ին կազմել է շուրջ 215 մլն դրամՄիջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է․ ՇոյգուՌազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Տիգրան ԱբրահամյանՄոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածներիԻնչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավորԱդրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների. «Հրապարակ»Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվել Զելենսկու պատճառով. ԹրամփՁերբակալվել է Արման ՍահակյանըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է. «Իրավունք»Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին. ինչո՞վ է պայմանավորված այս կտրուկ «կերպարանափոխությունը». «Ժողովուրդ»300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում. «Հրապարակ»Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների. «Իրավունք»Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցների դեմ պայքարին. «Հրապարակ»Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված ՔարվաճառումԿրեմլն արձագանքել է Ռուսաստանին ուղղված Դոնալդ Թրամփի վերջնագրինՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդակցություն կհրավիրեն «Ակադեմիական քաղաք»-ի իրականացման համար ճարտարապետական նախագծման ծառայություններ են ձեռք բերում Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի Լեգենդ Սոնն իր անունը գրեց Տոտենհեմի պատմության մեջ ՔՊ-ն նիստ է գումարել․ կրթական հարցեր են քննարկել Մեքենան Նուբարաշենի կամրջից իջել է ձորը և չի կարողացել տեղաշարժվել․ փրկարարները հասել են օգնության Հետևյալ հատվածներում երթևեկություն ժամանակավորապես կդադարեցվի Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է սպանվել «Գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է»․ Փաշինյան Կիևն ակնկալում է, որ արևմուտքը մոտ 50,000 խաղաղապահ կուղարկի ՈւկրաինաՏրանսպորտի վճարման համար այսուհետ առաջարկվում է երեք տարբերակ Սյունիքում մեքենան 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում․ վիրավոր կա Արցախից բռնահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր են տրամադրել Փաշինյանն առաջիկայում կայցելի ԱՄՆ․ մանրամասներ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ մեքենան վերածվել է մոխրակույտի․ վարորդը հոսպիտալացվել է Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանը, առևտրատնտեսական համագործակցությունը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիս քաղաքում. վիրավորներ կան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի. «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միություն (տեսանյութ)Կցանկանայի շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինին և վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը․ Թրամփ
Քաղաքականություն

Աննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ․ վերլուծաբան

Երկու օր առաջ ծավալուն անդրադարձ կատարեցի այն հանգամանքին, որ Տրամպի նոր նախագահությունը նախկինի օրինակով ու ելակետով չափելն ու գնահատելը, այդ թվում Կովկասի առնչությամբ, համարժեք չէ: Գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Եվ այստեղ հարցը բոլորովին այն չէ միայն, որ այլ է իրավիճակն աշխարհում, այդ թվում մեր ռեգիոնում:

Բուն հարցը թերեւս այն է, որ այլ է իրավիճակը հենց Միացյալ Նահանգներում: Ի  վերջո, աննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ, դեռեւս հունիսին, երբ կայացվել է դեմոկրատական կուսակցության թեկնածուին փոխելու որոշումը:

Սրանք մենք փոքր ինչ հպանցիկ ենք նայում, մինչդեռ սա  հիմնարար հանգամանք է: Երբ կայացվել է Տրամպի դեմ Բայդենի թեկնածությունն առաջադրելու որոշում, Բայդենը այսպես ասած առավել լավ ու թարմ վիճակում չի եղել, քան՝ երբ կայացվեց նրան հեռացնելու որոշում: Հետեւաբար, նրան առաջադրելու որոշման ձեւավորմանը մասնակցած ուժերը չէին կարող դեմոկրատների այսպես ասած մյուս թեւին մի քանի ամիս անց ասել՝ դուք ճիշտ էիք, մենք՝ սխալ: Որովհետեւ մեկ տարի առաջ էլ պարզ էր, որ Տրամպը իր «մարզավիճակով» ուղղակի կխժռի Բայդենին: Բայց, նրան առաջադրեցին:

Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ հունիսին, ինչու՞ փոխարինվեց Բայդենը: Ըստ իս, հունիսին տեղի ունեցավ այսպես ասած «թավշյա» ներիշխանական հեղաշրջում: Այդ գնահատականները հնչել են անգամ ամերիկյան միջավայրում, այդ ժամանակ: Ընդ որում ակնհայտ է, որ Բայդենն ու նրա կողմնակիցները դիմադրել են Հարրիսով «փոխարինմանը»: Մի քանի օր ԱՄՆ նախագահը չէր կայացնում «հանձնվելու», ընտրարշավից դուրս գալու որոշումը:

Ըստ իս, որոշակի պահից, ԱՄՆ նախագահի ընտրությունը եղել է ավելին, քան պարզապես պայքար դեմոկրատների եւ հանրապետականների թեկնածուի միջեւ: 

Այստեղ հարկ է ուշադրության արժանացնել Իլոն Մասկի մի էական հայտարարություն, որ նա արել է մի քանի անգամ՝ եթե Տրամպը պարտվի, դա կլինի ԱՄՆ-ում վերջին ընտրությունը: Հասկանալի է, որ նա նկատի չուներ զուտ ֆորմալությունը: Նկատի ուներ այն, որ դե ֆակտո կստեղծվի նախադեպ, երբ ԱՄՆ-ում նախագահի ընտրության ելքը որոշվել է նախ Սպիտակ տան վարչակազմում «թավշյա հեղաշրջմամբ», իսկ հետո արդեն դա ամրագրվել ընտրությամբ:

Այդ իմաստով, Բայդենի փոխարինումից հետո ընտրությունն ըստ էության հետեւյալ բաժանարար գծով էր՝ ամերիկյան կարգի եւ «անկարգության» միջեւ: Իսկ ամերիկյան քաղաքականության կորիֆեյներից մեկը՝ Ջո Բայդենը, որն ինքն էլ որպես գործիչ, չէր կարող լինել «անկարգության» կողմում: Վերստին ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ քվեարկությունից մի քանի օր առռաջ Բայդենը հանկարծ որոշում է կոպիտ վիրավորել Տրամպի համակիրներին, Տրամպին փաստորեն ընձեռելով քարոզչական հիանալի հակադարձում անելու լավ հնարավորություն»։