Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների, եթե դրանք կառուցվեն ներկայիս իրողությունների հիման վրա, այլ ոչ թե Կիևի ցանկությունների վրա։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով` այդ ցանկությունների անունները փոխվում են ամեն ամիս։
«Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, բայց ոչ թե ինչ-որ ցանկությունների հիման վրա, որոնց անունները փոխվում են ամեն ամիս, այլ ձևավորվող իրողությունների հիման վրա»,- ասել է Պուտինը։