Զելենսկին հաստատել է հյուսիսկորեացի զինվորների կորուստների մասին տեղեկությունը
Ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին հաստատել է ԿԺԴՀ-ի զինծառայողների առաջին կորուստները Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ մարտական գործողություններում։
Այս մասին նախագահն ասել է Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։
«11 հազար հյուսիսկորեացի զինվորների մի մասն արդեն մասնակցել է ուկրաինացի զինվորականների դեմ ռազմական գործողություններին, և արդեն կան կորուստներ, դա փաստ է»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, The New York Times-ը գրել էր Ուկրաինայի դեմ մարտերում ԿԺԴՀ-ի զինվորականների առաջին կորուստների մասին։
Ըստ Զելենսկու, կան երկրներ, որոնք բարձր արձագանքեցին Հյուսիսային Կորեայի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնելուն, և կան երկրներ, որոնք չարձագանքեցին: