Պուտինը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է պահպանի չեզոքություն
Ռուսաստանը հավատարիմ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման երկարաժամկետ սցենարին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծել է, որ առանց Ուկրաինայի չեզոքության, դժվար թե հարաբերությունները կարգավորվեն:
«Մենք հաստատակամ ենք պայմաններ ստեղծելու երկարաժամկետ կարգավորման համար։ Եվ որպեսզի Ուկրաինան ի վերջո դառնա անկախ ինքնիշխան պետություն»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Վալդայի լիագումար նիստում։
«Առանց Ուկրաինայի չեզոքության դժվար է պատկերացնել բարիդրացիական որևէ հարաբերությունների գոյությունը, հավելել է ՌԴ նախագահը։ Հակառակ դեպքում Ուկրաինան մշտապես կօգտագործվի որպես գործիք սխալ ձեռքերում՝ ի վնաս Ռուսաստանի»,- ընդգծել է Պուտինը։