Կոստանյանը տեղյակ չէ՝ կոռուպցիայի մեջ կասկածվող իր վարորդն ինչպե՞ս է փախել երկրից (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն նախարարության աշխատակցի վերաբերյալ, երբ տեղեկություններ է ստացել նրա, այսպես ասած, «վիզաների հնարավոր բիզնեսի մասին»։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»,- ասաց Կոստանյանը։