Իլոն Մասկը սկսել է մասնակցել Դոնալդ Թրամփի նոր կաբինետի ձևավորմանը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդիպել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի նոր կաբինետի ձևավորման նախապատրաստության ֆոնին։
Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մասկն ու Քենեդի կրտսերը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, ովքեր պատասխանատու են իշխանությունը մի վարչակազմից մյուսին փոխանցելու գործընթացի համար», - հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում։ Ամերիկացի քաղաքական գործիչը պատրաստվում է ձևավորել իր կաբինետը և ընտրել բարձր վարչական պաշտոնների թեկնածուներին: