ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
Վաշինգտոնը Երևանին համառորեն մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»՝ Հայաստանին ստիպելով հրաժարվել իր արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից։
Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՀ) մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «վեհ նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, պետք է վճարի՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և կայուն առևտրատնտեսական կապերից, ԵԱՏՄ-ից՝ նրանց ամենամոտ գործընկերներից, որոնք բավարարում են Հայաստանի շահերը, որոնք վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը։
Այսպիսով, Վաշինգտոնը Հայաստանին նպատակաուղղված մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»»,-նշված է հաղորդագրության մեջ։