Մոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
1-ին փուլում ՑԱԽԱԼ-ը զորքերը հետ կքաշի Գազայից՝ 700 մ խորությամբ․ մանրամասներ՝ սպասվող համաձայնագրից Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է մայթին․ վիրավոր կա ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ ՀրապարակՀայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը 45 մլն դրամով կառուցվում է փողոցների արտաքին լուսավորության ցանց. ՏԿԵ նախարարը այցելել է Վայոց ձոր Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ իշխանությունների՝ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ անսպասելի հետևանքներ է ունենում․ Կարասին Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Սիրիայում ամերիկյան և քրդական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է»․ Զուրաբիշվիլի Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է Դատարանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց․ Armlur.am Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են տները․դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Բայդենի և Բլինքենի կողմից ՀՀ-ին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը Երևանում ոստիկանությունն այնքան է ուշացել, որ գողին տանը բռնել է տանտիրոջ փեսան Հարավային Կովկասում խաղաղությունը կկանխի ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կրկնությունը Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հեռու է դիվանագիտական ​​հաղթանակ լինելուց Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ամենահզոր բանակն ունենք, բայց չեմ ասում, եկեք ճիշտ խոսենք (տեսանյութ) Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը․ Մարուքյան Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարովՌԴ-ին հարցեր ունենք, դրանք պիտի իրենց պատասխանները ստանան առողջ քննարկումների միջոցով. Պապիկյան (տեսանյութ) Հունվարի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊետք է ունենալ առնվազն 10 գործընկեր երկիր, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում կունենա առնվազն 1 մլրդ դոլար ներդրում. Մեսրոպ ԱռաքելյանԶառիթափի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նախագիծըՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան«ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք տուն գնելու, կառուցելու հավաստագիր է ստացել». նախարարՇաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավերԻրանի ԱԳՆ ղեկավարը մանրամասներ է հայտնել Ռուսաստան-Իրան համապարփակ համաձայնագրիցԱշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրվել է հանրային քննարկման
Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։

Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարեւոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի եւ Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչեւ վաղեմության ժամկետը լրանա:

Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:

«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով եւ ծանրության աստիճանով: Հետեւաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Տեղեկացնենք, որ դատավարությունը տեւել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։

«Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսեւորվող իրավունքի չարաշահումը, անհարգելի տարբեր պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի դրանից, դատավորը չի առանձնացրել եւ առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով եւ հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։

Վերը թվարկված անգործության տարբեր դրսեւորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը եւ բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։

Եվ ահա, այս որոշման հետեւանքով էլ Դանիբեկյանը տեւական ժամանակ աշխատեց ՄԻԵԴ-ի դիմումի վրա եւ հիմա այն ուղարկում է ՄԻԵԴ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում