Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան ԳեղամյանՋրամատակարարման ժամանակացույցի խախտում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան
Մամուլ

«Փուչիկը պայթել է», բայց գործերը չեն կարճում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեկոյան ժամը 7-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը տնից դուրս գալու, որեւէ զվարճանքի վայր, խանութ եւ այլ տեղ գնալու իրավունք չունի։ Սա, դատարանի որոշմամբ՝ ՀՀ պրոբացիայի ծառայության սահմանած վարչական հսկողությունն է։ Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է իբր Արցախից բերված մեքենաներն օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ, ինչի համար նա 20 օրով կալանավորվեց։ Այնուհետեւ կալանք խափանման միջոցը փոխվեց 2 ամսով տնային կալանքի, բայց Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատական ակտը եւ, մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը, ազատել Դավիթ Սարգսյանին։ Սակայն Քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր։ Սարգսյանի փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ վարչական այս հսկողությունը վերացնելու համար, սակայն՝ ապարդյուն։ Այս քրեական գործի աբսուրդն այն է, որ կառավարությունը նախորդ ամիս որոշում կայացրեց՝ արցախցիներին իրենց հետ բերած մեքենաները սեփականաշնորհելու հնարավորություն տալու մասին` ճիշտ այն նույն ընթացակարգով, որով իրականացրել էր Դավիթ Սարգսյանը։


Կառավարության որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են արտոնյալ ընթացակարգով գրանցել այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնավոր սեփականություն չեն հանդիսանում, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ են գտնվում կամ օգտագործվում են իրենց կողմից։ Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռեւս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: ՆԳՆ-ն հայտնել էր, որ այդ հնարավորությունը տրվելու է մինչեւ 2017թ. արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներին:

Սեփականատիրոջից չեն պահանջելու տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ եւ այլ փաստաթղթեր, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կատարվելու է նշված տրանսպորտային միջոցների տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։ Ավտոմեքենան գրանցելուց հետո սեփականատերերին կազատեն փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ Սա որոշումից հատված է:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Սարգսյանն իրականացրել է սեփականաշնորհման գործընթաց` հենց այս կարգով։ «Կառավարությունը հասկացել է, որ այլընտրանք չկա, էդպես էլ պիտի արվի, ասում են` դե, եթե կառավարությունն այսպիսի որոշում է կայացրել, քրեական գործերն էլ կարճենք։ Իրականում, մեղադրանքը չեն կարողանում հիմնավորել»,- նշեց նա։ Փաստացի, Դավիթ Սարգսյանն ապօրինի կալանավորվել է, այժմ էլ շարունակում է գտնվել սահմանափակումների մեջ՝ մի մեղադրանքով, որը կառավարությունը ճանաչել է օրինաչափ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում