Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԹրամփիհաղթանակիցհետոՆիկոլՓաշինյանըորբացավ։
ԱՄՆ-ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։
Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում։ Նաև՝ աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։
Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի աջակցությամբ վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), մերձավոր արևելքը և ի վերջո՝ միլիոնավոր մարդիկ։
Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։
Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։
Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետք է լինի»։