Տարիներ առաջ, երբ լրագրողներով ակցիա արեցինք ԱԺ–ում, Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեզ չակնարկեց, որ կարող է զրկել հավատարմագրումից․ լրագրող
Լրագրող Գրիշա Բալասայանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Mediahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանին ԱԺ հավատարմագրումից զրկելուն։
«Ի դեպ, տարիներ առաջ, երբ մի խումբ լրագրողներով բողոքի ակցիա արեցինք Ազգային ժողովում, այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեզ չակնարկեց, որ կարող է զրկել հավատարմագրումից։ Հաջորդ օրը ազատ շրջում էինք ԱԺ-ում։ Ավելին ասեմ, ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննեց ակցիայի ժամանակ մեզ վիրավորած Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) պահվածքն ու պատգամավորի վարքագծի խախտում արձանագրեց։ Իսկ ինչ են անում այսօրվա ժողովրդավարները...»,– գրել է նա։