Ես չեմ պատրաստվում մեր ինքնիշխանությունը զիջել ծիրանով կամ լոլիկով. Գևորգ Պապոյան
Կառավարությունն ինքն է իր առաջ այդ որակի պահանջները դնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե 100 մեքենա գնում է Ռուսաստան և մեկ մեքենայի մեջ գտնում են, որ պեստիցիդը շատ է, ասենք սահմանափակում կա՞։ Ասենք, պեստիցիդը շատ է՝ ի՞նչ խնդիր կա»,- ասաց նա՝ հավելելով, ոչ եթե հայկական գյուղմթերքի մի խմբաքանակը վնասված է, կամ թունաքիմիկատները շատ են, ապա այն չպետք է այլ երկիր գնա, քանի որ այն երկրի պատվի հարց է։
Պապոյանը խնդիրներ ու քաղաքական պատճառներ չի տեսնում ՌԴ-ի իր գործընկերների հետ քննարկումների ժամանակ։
«Ծիրան և ինքնիշխանություն բանաձևը ես չեմ պատրատվում փոխել։ Չեմ պատրաստվում որևէ երկրի ղեկավարությանը խնդրել, ասել՝ կլինի՞ մեր այս մի բեռնատար վատ ծիրանն ընդունեք․ Ոչ, որովհետև, եթե դու որևէ մեկին խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կամ որևէ այլ բանն ընդունի, ապա այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այն, ինչը քո օրենքներից դուրս է, այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այս կառավարությունը պատրաստ չէ մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով»,- հայտարարեց Պապոյանը։