41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (տեսանյութ)
41-ամյա Լիանան 11-րդ անգամ է զգում երեխա ունենալու բերկրանքը։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Աբելը, բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 7-րդ տղան, ևս «Էրեբունիի» ծննդատանն է ծնվել։ Այս անգամ նորածնի անունը երեխաներն են ընտրել։
Բազմազավակ մայրիկը դժվարություններից վաղուց չի վախենում, հատկապես հիմա, երբ իրեն օգնում են ավագները։
Լիանան համոզված է, որ Աբելն էլ իր քույրերի և եղբայրների պես առողջ և ապահով մանկություն է ունենալու։
Չնայած հաճախակի ծննդաբերություններին Լիանայի բոլոր հղիությունները հարթ են ընթացել։
Ամեն անգամ հղիանալիս նրա ընտրությունը «Էրեբունի» ծննդատունն է եղել։