Գազ չի լինի ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռեալի աստղին«Ուժային կառույցներում կանանց եք պաշտոնի նշանակում», «Կին կամ տղամարդ լինելու համար չեն նշանակվում» (տեսանյութ) Հրդեհ՝ Միրաքյան փողոցում․ այրվել է սենյակների գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը Արգելված հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում հայ գերիների նկատմամբ․ Փաշինյան Է՞դ ա մեր ուզածը, որ X պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն, նրա համար, որ ուզու՞մ են գնալ Ադանա (տեսանյութ) Էլեկտոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն. Փաշինյան Եթե բանակը բարեփոխենք Արարատի և «պատմական Հայաստանի» խոսույթով, մեզ ոչ ոք զենք չի վաճառի (տեսանյութ) Տարածաշրջանում ուժեր կան, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել, բայց մենք դա թույլ չենք տա (տեսանյութ) Պետք է թույլ չտանք պատերազմ․ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂԱ. Քոչարյանի կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման շարունակում է Փաշինյանը. Մարուքյան ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին Թրամփը ծրագրել է նվազեցնել նավթի գինը մինչև 45 դոլար, որպեսզի Ռուսաստանը ավարտի պատերազմը. Քիթ ՔելոգՎրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան Ողբերգական ավտովթար՝ Երևանում Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին․ նա հիվանդանոցում է Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադ Բարսելոնայում ընտրել են նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողին Նիկոլը ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները. Արմեն Աշոտյան Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները Պատկերացրեք, թե որքան ցածրորակ են «ընտանեկան փոդքաստի» թողարկումները, որ առ այսօր չեմ անդրադարձել Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք «Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց…». Աշոտյան Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից․ Գառնիկ Դանիելյան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից Հունվարի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ինչպես են գնահատվելու էքստերն ավարտական քննություններըՍաուդյան Արաբիան Ռուսաստանից 2 միլիարդ եվրոյի զենք է գնելԷրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆԱլիևի խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են». ադրբեջանագետՀայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե»Ինչպե՞ս խուսափել ներդրումային խարդախության զոհ դառնալուց. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակելՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլըՆիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանըԱլեն Սիմոնյանը հին ու նորի արանքում կուլ տված վիրավորանքն է թքում․ նեղսրտել ու սաղ խառնել էԹիվ մեկ հավակնորդն անուն ունի, մի վախեցեք ասել անունս, շատ ուժեղ չեմ հարվածի. Արման Ծառուկյանը գրառում է արելԺամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունըԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունըՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվենԵրևանում բախվել են Mitsubishi-ն և բանկերից մեկի կառավարչի Toyota-նՎրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցերՖուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներինՀայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում
Քաղաքականություն

Ով վերադարձրեց Թրամփին` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ֊ն. վերլուծաբան

Վերլուծաբան Հակոբ Բադալյան գրել է.

«Դեռեւս 2016 թվականին, երբ Հայաստանում մի, կարելի է ասել՝ «ողբ» էր սկսել այն առնչությամբ, թե Պուտինը Տրամպին դարձրեց ԱՄՆ նախագահ, մի քանի անգամ գրեցի, որ դա մեղմ ասած անարգանք է այն պետության հասցեին, որը կոչվում է ԱՄՆ եւ որը լինելով աշխարհաքաղաքականության ամենաերիտասարդ խաղացողը, դարձել է համաշխարհային հեգեմոն:

ԱՄՆ նախագահ «նշանակողը» ԱՄՆ խորքային պետությունն է, ավելի շուտ՝ այդ «խորքային պետության» տարբեր փիլիսոփայության եւ կոնցեպտի կրող շրջանակները, որոնց միմյանց միջեւ մրցակցությունը արտահայտվում է ընտրական գործընթացով:

Կրկնեմ, ասել, թե Պուտինը կամ որեւէ մեկը դրսից նշանակել է կամ «դարձրել» է ինչ որ մեկին ԱՄՆ նախագահ, դա առաջին հերթին անարգանք է թիվ մեկ գերտերության հասցեին: Այո, այդ գերտերության իշխանության համար պայքարում դրա մասնակից կողմերը քարոզչական նկատառումով կարող են միմյանց դեմ օգտագործել Պուտինի գործոնը: Միեւնույն ժամանակ, բնականաբար որեւէ երկիր էլ կփորձի իր հնարավորությունների չափով նպաստել գերտերության իշխանության ձեւավորման գործընթացի՝ իր համար նպաստավոր արդյունքի ձեւավորմանը: 

Բայց, կրկնեմ, ԱՄՆ նախագահ որեւէ մեկը դառնում է ԱՄՆ որոշումով, վճռորոշն ու բախտորոշշը այդ հարցում ամերիկյան իսթեբլիշմենտի տրամադրություններն են, ԱՄՆ հասարակության հետ նրանց աշխատանքի արդյունքը: 

Այդ իմաստով, այսօր էլ, եթե Տրամպը վերադառնում է Սպիտակ տուն, դա ԱՄՆ որոշումն է: Մեզ պետք է ոչ թե «ողբ» այդ որոշման առնչությամբ, այլ հասկանալ՝ ի՞նչպես ձեւավորեց այդ որոշումը, ի՞նչ է դա նշանակում, ինչպիսի՞ն են լինելու այդ որոշման քաղաքական «իմպլեմենտըացիայի» միջազգային դրսեւորումները»։