Արարատում անչափահասներ են դանակահարվել. պատճառը աղջկա հարցն է
Նոյեմբերի 5-ին ժամը 22։38-ին, «Վեդի» հիվանդանոցում գոտկային շրջանի կտրած-ծակած ու կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ա. Գ․-ն և Է. Հ․-ն։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։20-ին, Վեդի քաղաքի ավտոկայանում Է. Հ․-ն, Ա.Գ․-ն, Ա.Գ․-ն և անչափահաս 16-ամյա Է. Ե․-ն աղջկա հարցի շուրջ վիճաբանել են 16 տարեկան անչափահաս Ա. Ա․-ի, 12 տարեկան անչափահաս Վ. Ղ․-ի հետ, որի ժամանակ Ա. Ա․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Է. Հ․-ին և Ա. Գ․-ին։
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ա․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։