Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հետ
Չնայած Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությանը հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Turkiyegazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստորագրումից հետո», – ասել է նա։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը համարում է կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան»,-նշել է Ֆիդանը։