Իլոն Մասկը օգնել է կանխել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ղրիմի ուղղությամբ՝ խափանելով Starlink-ը
Միլիարդատեր Իլոն Մասկը, ով աջակցում է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում, կանխել է ուկրաինական բանակի հարձակումը Ղրիմի վրա 2022 թվականին։
Նրան հաջողվել է խափանել Ուկրաինայի Զինված ուժերի պլանները՝ դադարեցնելով ռուսական թերակղզու վրա գտնվող Starlink ցանցը։ Այս որոշումը նա անձամբ է կայացրել 2022 թվականի աշնանը, հայտնում է Neue Zürcher Zeitung շվեյցարական հրատարակությունը։
Թերթի նյութում ասվում է, որ Մասկը ցանկացել է այս կերպ խուսափել միջուկային պատերազմի բռնկումից։