Սևիկյանի համար առաջարկել են գրեթե երեք անգամ ավելի, քան Ֆերենցվարոշը
«Նիժնի Նովգորոդի» սելեկցիոն ծառայության նախկին ղեկավար Անտոն Չիստյակովն ասել է, որ ակումբը Էդգար Սևիկյանի տրանսֆերի դիմաց կարող էր շատ ավելին ստանալ, քան այն գումարը, որի դիմաց նա տեղափոխվեց «Ֆերենցվարոշ»։
Այս տարվա սկզբին հունգարական ակումբը հայ ֆուտբոլիստին ձեռք էր բերել 1,2 միլիոն եվրոյով։ Չիստյակովի խոսքերով, «Կրասնոդարն» առաջարկել է գրեթե երեք անգամ ավելի, սակայն ֆուտբոլիստը նախընտրել է կարիերան շարունակել Եվրոպայում։
««Կրասնոդարը» մեզ երկու անգամ ավելին առաջարկեց, նույնիսկ երեք անգամ ավելի, քան «Ֆերենցվարոշը»։ Բայց Էդգարը շատ էր ցանկանում իրեն փորձել Եվրոպայում։
Մենք նախատեսում էինք նրան վաճառել ամռանը, երբ ավելի շատ տարբերակներ կլինեին։ Մենք զրուցեցինք Սևիկյանի հետ, համոզեցինք, որ ևս 6 ամիս մնա, հետո նոր կատարի հաջորդ քայլը։ Չնայած «Կրասնոդարի» առաջարկն իրականում լավն էր։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։