ՀՀ դեսպանը Հունգարիայի նախագահի խորհրդականի հետ երկկողմ հարաբերությունների հարցեր է քննարկել
Նոյեմբերի 4-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի նախագահի նստավայրում հանդիպեց Հունգարիայի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Իշտվան Սիլվեստեր Տիմերի հետ։ Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի։ Հայտնում են Հունգարիայի դեսպանությունից։