ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ
Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ դրանք նախագծի 11-րդ խմբագրություն են:
Նշենք՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել՝ խաղաղության պայմանագրի շուրջ ամբողջությամբ համաձայնության գալու համար, և որ սպասում են պատասխանի։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար մնում է «մեկ-երկու կետ» համաձայնեցնել՝ հույս հայտնելով, որ Երևանն ու Բաքուն կկարողանան համաձայնության գալ այս հարցերի շուրջ։