Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել
Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարը Սերգեյ Լավրովը։
Ռուսական կողմը վստահ է, որ խաղաղություն գործընթացում շտապողականությունը կստեղծի լրացուցիչ լարվածություն և հակամարտության հնարավոր սրացում։
«Մենք կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել խաղաղություն տարածաշրջանի շրջանակում, Հարավային Կովկասի բարեկամ երկրների և հաևան գործընկեր պետությունների միջև՝ բացառելով արտաքին կործանարար միջամտությունը։ Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում», -ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ Երևանը և Բաքուն բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջխաղացման մասին, բայց ավարտի չեն հասել։
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում»,- ասել է նա։