ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՍիրիան ավելի քան 60 տարի կառավարող կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունըՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք փոխանցել Ուկրաինային. The National InterestՊրեմիերա․ Բրյունետ - «Superstar Illness»Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվելԻնչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ հայ-թուրքական սահմանին․ Ռուբինյանը մանրամասներ է հայտնել«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուսՎահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին Շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացվել մայրաքաղաքի փողոցներիցՎանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել 3 մեքենա․ 8 հոգի տեղափոխվել է ԲԿԲայց էս ՔՊ-ն ու հատկապես իր «գաղափարախոսները» ինչ գանձ են, չէ՞, թշնամու համար. Սևակ ՀակոբյանՄհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստինԵրթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է Սփյուռքի համաժողովինՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ ԴեմոյանԿայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումԿԳՄՍ նախարարը Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԾանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարինՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունըՈ´չ Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան և բռնի տեղահանությունը․ Տիգրան ԱբրահամյանՃանապարհի մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը, «Opel»-ը և «MAN» բեռնատարը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի«Հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջում ենք տրամադրել եթեր՝ մեծ հնչեղություն ունեցող հարցի բարձրաձայնման համար»․ «Միասին» շարժումՆոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿԱննա Մարտիկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնիցԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկըՍպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքևԵթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. ՔոչարյանԵրևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումարԱդրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամՄեր տարածքաշրջանում զանգվածային ոճրագործության ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի. ՄիրզոյանԻսրայելական մամուլ. «Մեր առջև արդեն Իրանն ու Ռուսաստանը չեն, այլ Թուրքիան է»Կառավարությունը կփորձի անհույս վարկ ունեցող 218 հազար մարդուց օգնել միայն 131 հազար աշխատանք ունեցողներինՌուսաստանը պատրաստում է «Օրեշնիկ»-ով հարված հասցնել առաջիկա օրերին. ՊենտագոնՀանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում (տեսանյութ)Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետականԱրմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար 3 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացվիԱրգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԵրեկվա կուսակից ընկերոջը «հnւմ-հnւմ nւտում» ու չեն գիտակցում՝ վաղն իրենք են հայտնվելու նույն ցեխի մեջԴոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն ենՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետԱրթուր Հովսեփյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամՄեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան (տեսանյութ)Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանի նվազում մինչև 7 աստիճանով
Մամուլ

Ադրբեջանը խոշոր դրամական պահանջ է ներկայացրել հայցով, որն իշխանությունը չի բացահայտում․ «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է․

Խորհրդարանում ԱԳՆ-ի եկող տարվա բյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանն ուղիղ չպատասխանեց հարցին՝ «խաղաղության պայմանագրում» կա՞ կետ, ըստ որի՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից պետք է հրաժարվի։ Միրզոյանը փաստացի չհերքեց, անուղղակի հաստատեց՝ հայտարարելով․ «Ես չեմ կարող առանձին կտորներ հանրայնացնել։ Բազմաթիվ հարցեր կան, որ կողմերը բարձրացնում են բանակցություններում, եւ պարտադիր չէ, որ մի կողմի բարձրացրած հարցերին մյուս կողմն անպայման դրական արձագանքի։ Ինչի շուրջ հնարավոր է լինում համաձայնության գալ, դա ստանում է կոնկրետ դրսեւորում»։


Այս լղոզված հայտարարությունից ամիսներ առաջ արդեն մամուլը գրել էր, որ սա Ադրբեջանի հերթական պահանջն է։ Դեռ 2024 թվականի հունվարին էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել՝ եթե Ադրբեջանը հրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի, իսկ մեկ ամիս անց՝ մարտին, Փաշինյանը, խոսելով հարցից, հայտարարեց, թե բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվում է։ «Եթե տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության եւ հասնում ստորագրման փուլին, ես չեմ բացառում եւ նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նման լուծման գնալը»,- հայտարարել էր նա։ 

Ադրբեջանը միջազգային դատարաններում իր դեմ Հայաստանի ներկայացրած հայցերն էլ է համարում իր «տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ»։ ՄԻԵԴ-ում Հայաստանի` 4, իսկ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում` ընդդեմ Ադրբեջանի, 1 միջպետական գանգատ կա։ ՄԻԵԴ-ում ներկայացված գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո արձանագրված խախտումներին, գերեվարված անձանց դատավարություններին եւ ապօրինի բանտարկության խնդիրներին, ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժմանը, դրա հետեւանքով առաջացրած մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ՝ խախտումներին, որոնք տեղի են ունեցել Արցախի տարածքում, այդ թվում՝ էթնիկ զտմանը։ Ըստ էության, եթե ՀՀ իշխանությունը հետ վերցնի միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատները, ստացվելու է, որ Հայաստանն ասում է՝ այդ ամենը տեղի չի ունեցել, այսինքն՝ Ադրբեջանը հայերի դեմ խտրականության ու ատելության հետ կապված որեւէ գործողություն չի իրականացրել։ 


Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը բացատրում է՝ միջազգային դատարանի որոշման արժեքը շեշտակի նվազում է, եթե գործընթացի քաղաքական, դիվանագիտական հիմքը բացակայում է: Հենց դրանով միջազգային իրավունքը  ֆունդամենտալ կերպով տարբերվում է ազգային իրավունքից, որտեղ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն իրավական գործընթացների վրա, չպետք է որոշիչ լինեն։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունների գործիքակազմում դիվանագիտությունը եւ միջազգային իրավունքը գործում են որպես փոխլրացնող գործիքներ, դատական գործեր շարունակելը, երբ դիվանագիտական եւ քաղաքական դաշտում դրան ամբողջությամբ հակառակ գործընթացներ են տեղի ունենում, եւ գործող «իշխանությունների» կողմից ուղղակի հակադրվող քաղաքական դիրքորոշում է բարձրաձայնվում, փաստացի կարող է դառնալ անիմաստ (առնվազն մինչեւ չփոխվեն քաղաքական եւ դիվանագիտական մոտեցումները): Ավելին, նշված քաղաքական մոտեցումներն իրավական գործընթացների համար լրջագույն ռիսկեր են ստեղծում:

«Եթե այս մի հոգին ասել է, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում, եթե Հայաստանը փոխում է պատմության դասագրքերը, հրաժարվում է Արցախից եւ պահանջատիրությունից, միջազգային իրավական հարցերը վերաձեւակերպում է որպես սովորական պատմագետների համար նախատեսված հարցեր, պատկերացնենք՝ փորձում է քրեական հետապնդման ենթարկել Արցախյան առաջին եւ հաջորդած պատերազմների մասնակիցներին եւ Ադրբեջանը հռչակում բարեկամ պետություն, Ադրբեջանի համար գործի շարունակելիությունը դառնալու է իմաստազուրկ (նաեւ դատարանի համար՝ խնդրահարույց), որովհետեւ ստացվում է, որ Հայաստանն այլեւս իրենց ընկալած խտրականությունը վերացրել է: Նույնիսկ էական էլ չէ, որ ադրբեջանական պնդումները հիմնազուրկ են, եւ առնվազն այնքանով, որքանով որ տեղեկատվություն է առկա, էապես զիջում է Հայաստանի Հանրապետության համապատասխան դիմումի հիմնավորումներին: Կամ՝ պատկերացնենք (զուտ տեսական վարժանք է, պրակտիկորեն, ցավոք, չեմ պատկերացնում նման իրավիճակ)․ եթե Ադրբեջանը հայտարարի, որ Ադրբեջանը 20-րդ դարում պատմական հայկական տարածքում ստեղծված պետություն է, մի հոգու նման ասի՝ սա Ադրբեջան պետությունն է, բայց իրականում այն ստեղծվել է պատմական հայկական տարածքում, դադարի յուրացնել եւ ոչնչացնել, վերականգնի հայկական պատմական հուշարձանները, պատասխանատվության ենթարկի ռազմական հանցագործներին, պատժի եւ արգելի հայատյացության բոլոր դրսեւորումները, ամբողջությամբ փոխվի հռետորաբանությունը եւ այլն, Հայաստանի Հանրապետության կողմից գործը շարունակելը կդառնա անիմաստ»,- բացատրում է Օրբելյանը: 

Նրա խոսքով՝ նշվածը շատ տեսական վարժանք է, եւ ակնհայտ է, որ նման իրավիճակ բացառված է, հետեւաբար՝ ՀՀ-ն ոչ թե պետք է հրաժարվի դատական գործընթացներից, այլ ընդլայնի իրավական գործիքները եւ շտկի քաղաքական գործընթացները՝ դրանք առավել համահունչ դարձնելով իրավական մոտեցումներին (Հայաստանի Հանրապետության մոտեցումն Ադրբեջանին պետք է լինի այնպիսին, ինչպիսին կարող է լինել միջազգային հանցագործ, ահաբեկչական եւ ռասիստական, ցեղասպան պետության հետ, եւ գործընթացները պետք է իրականացվեն հենց այդ լույսի ներքո): Արամ Օրբելյանն առավել պրոբլեմատիկ է համարում ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգի առաջնահերթություն չէ, մի բան, որը հակասում է ՀՀ բոլոր ֆունդամենտալ փաստաթղթերին, այդ թվում՝ գործող կառավարության ծրագրին։ «Ոչ ոք նրան չհարցրեց՝ դա  Արարատ Միրզոյանի՝ որպես Օմեգայի՞ հայտարարությունն էր, թե՞ որպես ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը»,- նկատում է Օրբելյանը։
Իսկ այն ընթացքում, երբ ՔՊ-ական պաշտոնյաները՝ ամենաբարձր մակարդակով, չեն բացառում Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելու հնարավորությունը, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան է հայցեր ներկայացրել՝ աննախադեպ ֆինանսական փոխհատուցման պահանջով` «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»։

2023թ․ հունվարին Մշտական արբիտրաժային դատարան ներկայացված առաջին հայցը՝ ընդդեմ Հայաստանի, առնչվում է Վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիային, իսկ փետրվարին ներկայացվածը՝ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրին։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացումը «տարածաշրջանում գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում է առաջացրել»։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում առկա այլընտրանքային էլեկտրաէներգիայի ռեսուրսները (հիդրո, քամու եւ արեւի) օգտագործելու արգելքի մեջ։ 

«Այսինքն՝ եթե Հայաստանը պարտվի, ինչ-որ «իքս» գումար պետք է հատուցի Ադրբեջանին, խոսքը մեծ գումարի մասին է, քանի որ գործ ունենք բնապահպանական խնդրի հետ։ Երկու հայցով էլ նույն պահանջի տեսակն է ներկայացված, եթե մենք հաղթենք, հայցերը մերժվելու են։ Ես տեղյակ չեմ՝ Հայաստանը հակընդդեմ հայցեր ներկայացրե՞լ է, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը՝ շարունակելով, որ միջազգային իրավունքում չի եղել նախադեպ, երբ պետություններից որեւէ մեկը բնապահպանական վնասի համար դրամական փոխհատուցում պահանջի։ Թե ինչ գումար է Ադրբեջանը պահանջում Հայաստանից, հայտնի չէ, քանի որ արբիտրաժային վարույթները գաղտնի են, բայց Ադրբեջանը, Սարգիս Գրիգորյանի խոսքով, պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է հրապարակում՝ պահանջի տեսակի ու պահանջի մասին: 

«Նոյեմբերի 12-ին առաջին գործով Ադրբեջանը պետք է ներկայացնի իր ամբողջական պահանջը, որտեղ ներառվելու է պահանջի չափը, հետեւաբար, ԶԼՄ-ները հանրային ճնշման գործիքներով պետք է ստիպեն կառավարությանը՝ գործել ավելի թափանցիկ եւ բացահայտել այդ հարցը՝ դիմել տրիբունալին, ասել, որ սա իմ ժողովրդի հանրային շահին է առնչվում, եւ իմ ժողովուրդը պահանջում է, որ ես գործեմ ավելի թափանցիկ եւ հրապարակեմ այն, ինչը պիտի հրապարակեմ։ Առայսօր մենք չգիտենք պահանջի չափը, բայց քանի որ խոսում ենք բնապահպանական հայցերի մասին, բնականաբար, խոսքը մեծ գումարների մասին է»,- ասում է մեր զրուցակիցը։ Ըստ նրա, որպես պաշտպանություն, Հայաստանը կարող է հիմնավորել, որ Արցախը եղել է հանրապետություն, ունեցել է Սահմանադրություն, կառավարման համակարգ, չճանաչված լինելով հանդերձ, գործել է որպես առանձին միավոր, միջազգային իրավունքի շրջանակում, եւ ՀՀ-ն չի ունեցել որեւէ ազդեցություն, բայց, հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք անում են ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, այս դիրքորոշումը ձեւակերպելն ու առաջ տանելը, ինչպես դիվանագիտորեն ձեւակերպեց մեր զրուցակիցը, վնասներ եւ ռիսկեր են պարունակում։

Սարգիս Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է թիրախավորել Սոթքը,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, Ամուլսարը։ «Իրենց հայտարարություններից մեկում նման բան կարողանում ես կարդալ՝ հանքարդյունաբերության վերաբերյալ, իբրեւ թե Ադրբեջանին պատճառած վնասների հետ կապված, որից կարելի է ենթադրել, որ իրենք կարող են թիրախավորել սահմանային հանքերը»,- ասում է նա։ Ի դեպ, Բաքուն, որ Արցախում էթնիկ զտման ու Արցախը կլանելու օպերացիան կեղծ բնապահպանական շոուով մեկնարկեց, սպասվող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովին արդեն իսկ օգտագործում է այդ թեզերը։ Նրանց լուրերով կարմիր թելի պես անցնում է միտքը, թե Ադրբեջանը 30 տարի չի կարողացել օգտագործել «իր էներգետիկ ռեսուրսը՝ կանաչ եւ այլընտրանքային, քամին, ջուրը, արեւը»։  

Այս վարույթներից կարո՞ղ է Ադրբեջանը հրաժարվել, հաշվի առնելով Հայաստանին ներկայացված պահանջը՝ հետ կանչել իր գանգատները միջազգային դատարաններից։ Մեր զրուցակցի խոսքով, իհարկե, արբիտրաժային վարույթի յուրաքանչյուր փուլում Ադրբեջանը կարող է դիմել տրիբունալին՝ իր  ներկայացրած հայցերը հետ կանչելու համար, սակայն այսօրվա դրությամբ Մշտական արբիտրաժային դատարանի կայքում հետկանչի մասին որեւէ տեղեկություն չկա։ Մյուս տարբերակն այն կարող է լինել, որ կողմերը համաձայնության գան, որը հաստատվի արբիտրաժային դատարանի վճռով։ Այս փուլում դա էլ չկա։ Դատարանը հաստատված եւ վերջնական ժամանակացույց ունի, որով առաջնորդվում է։