ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Թուրքիայի միջոցառմանը. POLITICO
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից: Հաղորդում է POLITICO-ն։
Հայաստանի դեսպանությունը այս դեպքով, ըստ աղբյուրի, պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։
Բանագնացների շրջանում տարածված նամակում, որը վկայակոչում է POLITICO-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի հասցեին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի:
Աղբյուրը գրում է․
«Ենթադրվում է, որ սա Անկարայի կողմից հովանավորվող առաջին միջոցառումն էր, որին Հայաստանի դեսպանատունը, 2020 թվականի պատերազմից ի վեր, հրավիրվել էր։
Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: Թուրքիայի դեսպանատունն անմիջապես չի պատասխանել դեպքի մասին հարցմանը»։