Սերբիայի Նովի Սադում Հայաստանը ներկայացել է իր տաղավարով
Հոկտեմբերի 26-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցեց Սերբիայում հավատարմագրված դեսպանությունների՝ «Taste of Planet» փառատոնին: Փառատոնը կազմակերպվել էր The Best Events հասարակական կազմակերպության կողմից՝ Color Media Communications Publishing-ի մեդիա աջակցությամբ և Նովի Սադ քաղաքի հովանու ներքո: Հայտնում են դեսպանությունից։
Հայկական տաղավարի բացման կապակցությամբ ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Պրահայում ՀՀ դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը։ Տաղավարում ներկայացվեցին ավանդական հայկական ուտեստներ և հայկական կոնյակ։
Շնորհակալություն ենք հայտնում Արաքսի Միքայելյանին, Օնիկս Արտինովիչին և Բելգրադի «Արարատ» ռեստորանին: