Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
Եվ այսպես, Փաշինյանը հայտարարում է՝ «Մենք այս վերջերս ենք գլխի ընկել, որ, օրինակ` շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին...»։ Այս մասին գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը.
«Մի խոսքով այլևս ոչ թե թաքցնում ենք մեր տգիտության խորությունը, այլ նաև հպարտանում նրանով, որ չունենալով տարրական դպրոցական գիտելիքներ գոնե «Երեք հրացանակիրները» ֆիլմն էլ չենք դիտել, որ այնտեղի երգերից գոնե իմանայինք, որ Շամպայնը՝ ՊՐՈՎԻՆՑԻԱ է Ֆրանսիայում։
Դե սա կարծում եմ այսօր արդեն շատերին չպետք է զարմացնի։ Խնդիրը այլ է։ Իմ տարեկիցները կհիշեն մեր անկախության տարիներին ձևավորված այս կոնֆլիկտը, երբ Ֆրանսիացիները հեղինակային իրավունքներ էին տարածում «կոնյակ» անվանման վրա և նույնիսկ եղավ մի շրջան երբ մեր կոնյակին անվանում էին «բրենդի»։ Այդ շրջանում հայտնվեցին նաև որոշ լեզվաբաններ, ովքեր շրջանառության մեջ մտցրեցին «Արմենյակ» անվանումը...
Այս թնջուկը հանճարեղ կեպոց լուծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կոնյակի գործարանը ժամանակավոր կառավարման տալով... այո, ֆրանսիացիներին։ Այդ պահից սկսած, «կոնյակ» անվանման նկատմամբ այլևս զրույցներ չեղան և ՀՀ-ն տասնյակ տարիներ շարունակ արտահանեց իր կոնյակը աշխարհի ամենամեծ շուկաներ գրավելով այնտեղ եթե ոչ առաջնային, ապա երկրորդային դիրքեր։ Մի խոսքով՝ և՛ գայլերն էին կուշտ և՛ ոչխարները՝ ողջ։
Այժմ, Նիկոլ Փաշինյանը, իր համար պատահականության սկզբունքով պարզելով, որ՝ «շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին...», իր ոճին բնորոշ «աննախադեպ բացահայտում» է անում ուղղակի աշխատացնելով իր պոպուլիզմը։
Արդյունքու՞մ... Արդյունքում առաջին հերթին մեծ վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, որովհետև արևմտան մամուլը ակտիվ սկսում է ցիտել Փաշինյանի այս ասած ազգադավ զրույցը ինչով բնականաբար վերակենդանացվում է տասնյակ տարիներ առաջ ունեցած թնջուկը։
Երկրորդ հերթին՝ որպես բիզնեսմեն, մեծ վնաս է հասցվում, ուշադրություն, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ» կազմակերպությանը։ Վերջին փաստը հուշում է, որ այս փաշինյանական արգասիքը չի եղել հրահրված ֆրանսիացիների կողմից, այլ սեփական տկարամտության արդյունք է։
Իրականում հարցը, թե ի՞նչ նպատակով է Փաշինյանը տապալում Հայաստանում կոնյակի բրենդինգը՝ անհասկանալի է և նայելով նույնիսկ մեծամիտ ՔՊ-ականների տեսանկյունից, ովքեր կարծում են, թե մոտակա 100 տարին լինելու են իշխանության, իրենց իսկ խստորեն վնասում է։ Ուստի արդիական է հարցը՝ արդյո՞ք Փաշինյանը ընդհանրապես մտածելու ունակություն ունի, թե՞... Մի խոսքով ամեն դեպքում Փաշինյանի կառավարության դեպքում Հայաստան ԱՇԽԱՐՀԻՑ մնալու է միայնմի օղաբլիթի անցք։
Մի խոսքով - ԱՊԱԳԱ ...Ա։ Հայաստանի Հանրապետության «ապագան» ուղղակիորեն կապված է մի տգետ ընտանիքի մարազմատիկ մղձավանջներից։ Այստեղ կրկին պետք է հիշենք Քաջ Նազարին ու հուսանք, որ մեր դեպքում՝ Դերենիկ Դեմիրճյանը ավելի իրատես կգտնվի քան Հովհաննես Թումանյանը»։