Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն ՍիմոնյանՀնարավոր է էլի վարորդներ ազատվեն աշխատանքից․ Սուրեն Գրիգորյանը չի բացառումՔաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն ԳրիգորյանԱղվան Վարդանյանն ինձ ասում է՝ ե՞րբ ազատ կլինես, սրճենք, խոսենք իրար, իսկ հետո հեքիաթ է պատմում․ Ալեն ՍիմոնյանՏրանսպորտ SHOW-ն շարունակվում է․ քանի դեռ ամեն ինչ կորած չէ՝ Պիպոյանն առաջարկ է ներկայացրել (տեսանյութ)
Մոտ 800 անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած տղամարդն այսօր կամուրջից վայր է ընկել
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում․ ԹաթոյանԻնչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքիցՈւժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա
Հասարակություն

Համախմբվե՛նք արցախահայության հարցի՝ համահայկական այս օրակարգի շուրջ․ Արամ Ա կաթողիկոսի կոչը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը կոչով է հանդես եկել ուղղված հայ ժողովրդին՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների վերահաստատման․

«Պաքուի (Ազրպէյճան) մէջ 11-22 Նոյեմբեր 2024-ին տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի նախօրեակին, մենք՝ հոգեւոր պետերս դարձեալ մեր արդար ընդվզումը ու խոր մտահոգութիւնը կը յայտնենք Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան դէմ շղթայազերծուած պատերազմին (2020-2023) ու անոր իբրեւ հետեւանք շուրջ 120.000 արցախցիներու իրենց պատմական հողերէն բռնագաղթին, Արցախի մէջ հայկական կրօնական ու մշակութային կառոյցներու ու կոթողներու ծրագրուած քանդումին եւ Արցախի քաղաքական ղեկավարութեան ապօրինի գերեվարութեան գծով:

Արդարեւ, որպէս Աստուծոյ եւ մեր ժողովուրդին ծառայութեան նուիրուած հոգեւոր պետեր եւ արդարութեան, խաղաղութեան ու մարդկային իրաւունքներու պաշտպանութեան յանձնառու առաջնորդներ, չենք կրնար լուռ մնալ Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան իրաւունքներու բռնաբարման եւ միջազգային համայնքին անտարբերութեան դիմաց: Արդ, կոչ կ՚ուղղենք մեր եկեղեցիներու հոգեւոր առաջնորդներուն եւ համայնքային ղեկավարութեանց.-

ա) COP29 միջազգային համագումարի նախօրեակին ու անոր աշխատանքներու ընթացքին յատուկ կարեւորութեամբ արծարծելու Արցախի հայութեան նկատմամբ շարունակուող անարդարութիւնը, յատկապէս շեշտելով՝ միջազգային երաշխաւորութեամբ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնիշխանութիւնը վերահաստատելու Արցախի ժողովուրդին արդար իրաւունքը:

բ) Մեր բոլոր կարելիութիւնները առաւելագոյն չափով ի սպաս դնելու Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան՝ քաղաքական, պետական, դիւանագիտական, միջ-կրօնական ու միջ-եկեղեցական շրջանակներէն ներս՝ յարաբերական ու տեղեկատուական միջոցներու լայն օգտագործումով:

գ) Եկեղեցիներէն ներս արարողութիւններու ու հաւաքական պաշտամունքներու ընթացքին աղօթելու Արցախի քաղաքական բանտարկեալներուն եւ զինուորական գերիներուն շուտափոյթ ազատ արձակման համար:

Կը գտնուինք մեր ազգի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Շրջապատուած ենք բազմաթիւ ու բազմազան տագնապներով: Արդ, համահայկական օրակարգի մը շուրջ մեր ազգի ոյժերուն համախմբումը աւելի քան հրամայական է: Ըլլա՛նք խոհեմ ու հեռատես՝ ազգին ու Հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքները ու շահերը գերիվեր նկատելով կողմնակի ու ժամանակաւոր նկատումներէ:

Կʼաղօթենք, որ Աստուած ամուր ու ապահով պահէ մեր ազգը ու Հայրենիքը՝ հեռու ամէն տեսակ չարիքներէ ու վտանգներէ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Ն.Ա.Տ. ՌԱՖԱՅԷԼ-ՊԵՏՐՈՍ ԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ

ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՓՕԼ ՀԱՅՏՈՍԹԵԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ»։