Բավական չէ մարդկանց ահաբեկում են, խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում․ ԹաթոյանԻնչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքիցՈւժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրաՄեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ «Հրապարակ» Ինչու են ՔՊ-ականները Բաբկեն Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» կազմակերպել․ «Ժողովուրդ»Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ աշխատավարձի պատճառով․ տաքսու գներն էլ բարձրացել են․ Երևանը կաթվածահար է եղելՆիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
Մամուլ

22 միլիոն են տվել անհայտ ՍՊԸ-ի նորոգված սենյակը նորից նորոգելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական միլիոններն է ծախսում քաղաքացիների գրպանից։ Նա կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մոտ 22 միլիոն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանի VIP սրահի վերանորոգման և լուսավորության համար։ Կարգադրության մեջ նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին հատկացնել 21 միլիոն 876 հազար 400 դրամ՝ Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեի վարչական շենքում տեղակայված բարձրաստիճան հյուրերի ընդունելության (VIP) սրահի վերանորոգման եւ լուսավորության ավելացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ այս սենյակը մշտապես օգտագործվել է խնամքով, կարելի է ասել` ամիսը հազիվ մի քանի անգամ է օգտագործվում․ «Այս սենյակի համար 22 միլիոնը շատ-շատ է։ Աչքաչափով կարող եմ ասել՝ 40 քառակուսին չգերազանցող սենյակ է, դրսից հյուրերին, պաշտոնյաներին են այնտեղ ընդունում, երբեմն է օգտագործվում։ Իմաստը ո՞րն է՝ այդ սենյակի ուղղակի վերանորոգման եւ լուսավորության համար այդ կլորիկ գումարը հատկացնել»։ Մեր աղբյուրը նաև նշում է, որ շատ հաճելի, լավ լուսավորությամբ սրահ է այն, նորմալ կահավորված, գտնվում է քաղաքապետի աշխատասենյակի դիմաց։

«Հրապարակը» Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով նշել. մրցույթ հայտարարվե՞լ է վերանորոգման համար, ո՞ր ընկերությունն է հաղթել, և ո՞վ է ստանձնել այդ վերանորոգումը։

Քաղաքապետարանից ստացել ենք սպասված պատասխանը, որ մրցույթ չի հայտարարվել, կատարվել է մեկ անձից գնում. «Հիշյալ դահլիճը 2004 թվականից չէր վերանորոգվել, գտնվում էր ոչ բարվոք վիճակում, ուստի անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել դահլիճի վերանորոգման աշխատանքներ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքում ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնարին լինելու պատճառով նշված աշխատանքներն իրականացվել են մեկ անձից գնման եղանակով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթները»:

Քաղաքապետարանից փոխանցում են, որ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և բոլոր բաղադրիչներով (լուսավորություն, վերանորոգում) իրականացվում են «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի կողմից: 

Մենք նաեւ դիմել էինք քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել այդ սրահի լուսանկարը, սակայն մերժում ենք ստացել․ պատճառաբանել են, որ այնտեղ աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ հնարավոր չէ սրահի նախկին վիճակը ցուցադրող լուսանկար տրամադրել։ Հետաքրքիրն այն է, որ «Շենք-շինություններ» ՍՊԸ-ի մասին բացարձակապես որևէ ինֆորմացիա չկա համացանցում։ Ի վերջո տեղեկացանք, որ այս ՍՊԸ-ն վերջերս է ստեղծվել՝ օգոստոսին, հիմնադիրը Լիանա Ղազարի Պստիկյանն է։ Հիմնադրի մասին ևս ինֆորմացիա չգտանք համացանցում։ Ամենայն հավանականությամբ, որեւէ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ է, որի միջոցով էլ հերթական գումարներն են վատնվում քաղաքային բյուջեից։ Ինչ վերաբերում է մեկ անձից գնմանը, բացի այն, որ ոչ մի հրատապություն չէր ներկայացնում այդ նորոգումը, սակայն մեկ անձից գնումների դեպքում, որպես կանոն, դիմում են կայացած, փորձառու կազմակերպություններին, այլ ոչ թե 3 ամիս առաջ ստեղծված ՍՊԸ-ի։

ՀԳ․ Հրապարակում ենք այդ սրահի լուսանկարը, որն արվել է հանդիպումներից մեկի ընթացքում` մինչեւ վերանորոգումը սկսելը, որից երեւում է, որ սրահը գտնվում է ավելի քան բարվոք վիճակում։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում