Ուժգին պայթյուն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում. կան տուժածներՍուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԱվինյանին հիշեցնում եմ, որ Սահմանադրություն է խախտում․ Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասինՀորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյան
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարարՀնարավորություն ենք ունենալու ասելու՝ «մենք ենք այն Կառավարությունը, որը երաշխավորեց ՀՀ գոյությունը»․ ՓաշինյանԵթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները․ ԹևանյանՆիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե ՀակոբյանԱնկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ ԱղազարյանԹող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. ՉախոյանՈւղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում ա՝ գնա Նիկոլից ուզի կամ քաղաքապետից․ ինչից են բողոքում վարորդները (տեսանյութ)Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. ԱբգարյանԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, բա ի՞նչ է. Փաշինյանը հղի կնոջը համեմատեց Արցախի կարգավիճակի հետԱշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու․ Ավինյանի արձագանքը՝ վարորդների գործադուլին
«Ասում են՝ հերոսներին վարկաբեկում եք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝ դավայ ստեղից, էս քոնը չի՞ այլևս»․ ՓաշինյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասերՀայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ ՓաշինյանԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր ենԿհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակըՈվ չի ուզում քշի՝ գործից հանում են․ վարորդները մանրամասներ են ներկայացրել (տեսանյութ)«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասումԱրթուր Հովհաննիսյանը չի բացառում՝ Հովիկ Աղազարյանը կարող է հեռացվել խմբակցությունից (տեսանյութ)Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ«Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջըՈվքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքըՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԹրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանըՓաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ ԶեյնալյանինՓաշինյանը նոր դրամաներ ու շոուներ է պատրաստում․ «Հրապարակ» Ողբերգական վթար՝ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 1 հոգի կյանքից զրկվել է, 6-ը վիրավոր ենՎարորդներն առաջ են քաշում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ քաղաքապետարանի արձագանքըՍիրիայում թուրքամետ զորքերը գրավում են նոր քաղաքներ և տարածքներԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբԱրսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի«Անասնագողությունը» և առնետավազքը Հայաստանում տարածված երեւույթներ են․ «Հրապարակ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո․ «Փաստ»Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․ «Հրապարակ»Փոխհրաձգություն Ռուսթավելիում. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրաՄեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ «Հրապարակ» Ինչու են ՔՊ-ականները Բաբկեն Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» կազմակերպել․ «Ժողովուրդ»Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ աշխատավարձի պատճառով․ տաքսու գներն էլ բարձրացել են․ Երևանը կաթվածահար է եղելՆիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում էլէներգիայի անջատումներ կլինենԿրեմլը խոստացել է շարունակել աջակցել Բաշար Ասադին
Մամուլ

«Լավ բnյ տվեցի»․ ՔՊ նիստում պատգամավորներն իրար բմբլել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաեւ ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։ Բայց մինչ նիստից մանրամասներ հայտնելը, հիշենք, որ երեկվա հավաքին ՔՊ-ում անհամբեր էին սպասում ոչ թե այն բանի համար, որ միմյանց քննադատեին Արցախը հանձնելու, զոհեր տալու, երկիրն այս վիճակին հասցնելու համար, այլ նեղ անձնական դրդապատճառներով։ Բանն այն է, որ իշխող թիմում ներքին հակասություններն այնքան են խորացել, որ կուլիսներում իրար միս կրծելուց բացի, արդեն հրապարակավ են իրար մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության եւ այլնի մեջ։ 


«Պանդորայի արկղը» բացել են Արփի Դավոյանը, Լուլուն, Արմեն Խաչատրյանը՝ շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստում խոսելով որոշ թիմակիցների կոռուպցիոն գործունեության մասին։  Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի, այդ չարաբաստիկ նիստից հետո պաշտոնանկ արված Գրիգոր Մինասյանի եւ այլոց անուններն են տվել, որոնք, ըստ բանախոսների, իշխանափոխությունից հետո կասկածելի ճանապարհներով մեծ հարստության տեր են դարձել, ոմանք ստվերային գործարքների մեջ են, ինչը բացասաբար է ազդում թիմի հեղինակության վրա։ Հենց այդ նիստից հետո նախաձեռնվեց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը, ինչը ՔՊ-ն ալեկոծեց, բաժանեց բանակների: Հետո բացահայտվեց, որ «կոռուպցիոներ նախարարի» հարցն օրակարգ է բարձրացվել Անդրանիկ Քոչարյանի «քավորությամբ», որը փորձում է արփիդավոյանների ու լուլուների ձեռքով ոչնչացնել ոմանց։ 
Երբ ՔՊ վարչությունը մեկը մյուսի ետեւից մերժեց Անդրանիկ Քոչարյանի նախընտրած նախարարացուներին` Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, ՔՊ-ականների կարծիքով` Անդրանիկ Քոչարյանն անցել է հակագրոհի` Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Բամբուխչյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասին այնպիսի հայտարարություններ է արել, որ հարուցել է վերջիններիս զայրույթը: Կրակին յուղ է լցրել նաեւ այն, որ Ալեն Սիմոնյանն առաջադրել է Արփի Դավոյանի թեկնածությունը, բայց մի քանի օր անց Սիսակ Գաբրիելյանին է ներկայացրել որպես նախարարի թեկնածու: ՔՊ վարչությունը բաժանվել է թեւերի` այս կամ այն թեկնածուի օգտին։ Չնայած Սիսակ Գաբրիելյանը բացարկ ներկայացրեց, բայց դա չհանդարտեցրեց արդեն փոթորկված կրքերը։ ՔՊ-ի ներքին խժդժություններն այնքան են սրվել, որ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին ՔՊ-ից հաշված մարդիկ էին ներկա, իսկ գլխավոր դատախազի` ամբիոնում նստելը, Քյարամյանի` Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներն էլ ավելի են սրել հակասությունները։ 

ՔՊ ներքին լարումը հասել էր նրան, որ խմբակցությունում ոմանք մտածում էին Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու մասին, ոմանք էլ վարչությանը բողոքել են, թե Քոչարյանն իրենց վարկաբեկում է` մեկի ապօրինի հարստացման մասին է խոսում, մյուսի՝ թմրանյութ օգտագործելու եւ այլն։ Ուստի ՔՊ-ականները դեռ անցած շաբաթ ԱԺ-ում արտաքին հարցերով փակ հանդիպման ժամանակ Փաշինյանին խնդրել են քննարկել ներկուսակցական հարցերը։

Ինչպեսեւ սպասվում էր, մի լուրջ խումբ է ՔՊ-ում ձեւավորվել` ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի, եւ երեկվա նիստը վերածվել է նրա դեմ «սամասուդի»: Ավինյանական թեւն ամենաակտիվն է եղել, Ավինյանն անձամբ ելույթ ունենալով` վստահեցրել է, որ իր մասին նախորդ նիստում հնչած բոլոր պատմությունները հորինված են, «մուտիլովկա», եւ հորդորել է փաստերը ստուգել ու խոսել փաստերով, հակառակ դեպքում սպառնացել է ուժգին պատասխանել։ Ավինյանի մտերիմ Ծովինար Վարդանյանն է բոցաշունչ ելույթ ունեցել, անհապաղ պատիժ պահանջել Քոչարյանի հարցում՝ ասելով, թե ստացվում է, որ թիմի ներսում կա մի խմբակ, որն իշխանության ներսում իշխանություն է խաղում, փորձում կարգի հրավիրել որոշ պաշտոնյաների, խարդավանքներ է հյուսում: Ասել է, թե չի կարելի ստորացնել, քննադատել նախարարներին, նրանց դեմ պատվերներ իջեցնել, թե` նրանց սեւացնելով, մեզ ենք սեւացնում։ Արթուր Հովհաննիսյանն էլ շարունակել է, թե ընդհանրապես պետք չէր հանրայնացնել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքը, հենց դա սկիզբ դրեց ներթիմային պառակտմանը, եւ պետք է գտնել ու անողոք պատժել այդ ինֆորմացիան «սլիվ» անողին՝ կասկածի սլաքներն ուղղելով ստորագրահավաքի նախաձեռնողների կողմը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության մասին առաջինը «Հրապարակն» է գրել։

Սիսակ Գաբրիելյանն էլ է բողոքել «սլիվներից», ասել, որ այլանդակություն է, որ թիմակիցների դեմ թիմից արտահոսքեր են կազմակերպվում, այն էլ՝ սուտ, իբր նարկոբարոններ ենք, նարկոտիկ ենք օգտագործում,  կոռուպցիայի մեջ ենք, հովանավորչության եւ այլն, առանձնատներ ենք ձեռք բերում, փայ մտնում։ Անդրանիկ Քոչարյանի դեմ անողոք ելույթ է ունեցել նաեւ Քրիստինե Պողոսյանը, որը Վիլեն Գաբրիելյանի մտերիմն է։ Ասել է՝ նողկալի է լսել, թե ինչ բամբասանքներ են «ֆռռում» ՔՊ-ում, իրար հետեւից ինչ ասես չեն խոսում, նման պահվածքն անթույլատրելի է համարել: Ի դեպ, պատմում են, որ Քոչարյանը նաեւ Վիլեն Գաբրիելյանի ոչ սթափ լինելու, ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվելու մասին է երբեմն-երբեմն բարձրաձայնում, ընդ որում՝ այնպես, որ հասցնեն Գաբրիելյանին։ 

Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն ավելի սոլիդ ելույթ է ունեցել, ասել է, որ իրեն որոշ խոսակցություններ են հասցրել իր անձի մասին՝ զրպարտություններ, հենց այդ պատճառով էլ դիմել է վարչությանը, որպեսզի կանչեն եւ քննեն զրպարտություններ տարածողին․ խոսքը կրկին Անդրանիկ Քոչարյանի մասին է եղել։ 

Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում նշել է, որ եթե կա խնդիր, ապա պետք է քննարկել, հարթել այդ խնդիրները, այլ ոչ թե իրար հետեւից խոսել, իրար դեմ նյութեր պատվիրել: Ելույթ ունեցողների պակաս չի եղել, թեեւ ոմանք «ո՛չ նալին, ո՛չ մեխին» գծի մեջ են խոսել, որ պետք է հաշտ-համերաշխ լինենք։ Բայց ասելիքը եղել է այն, որ այս պահվածքը պառակտում է թիմը, վարկաբեկում իրենց: Մեզ ասացին, որ անգամ ոմանք ակնարկել են, թե թող մանդատները դնեն Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը: Անդրանիկքոչարյանական թեւի ներկայացուցիչներից Արմեն Խաչատրյանը հակադարձել է, թե չի՞ կարելի քննադատել մեր նախարարներին, թերությունների մասին պետք է ներսում խոսել, եթե մենք չենք քննադատում, դա չի նշանակում, թե մարդիկ չեն նկատում, ավելին՝ մարզային հանդիպումների ժամանակ իրեն տասնյակ պաշտոնյաների վարքի մասին այնպիսի հարցեր են տալիս, որ ինքը կարկամում է՝ ինչ պատասխանել։ Արփի Դավոյանը եւս ասել է, որ այդ բոլորի մասին ժողովուրդն է խոսում, եւ իրենք հենց այդ խոսակցություններն են բարձրաձայնել։

Ելույթ է ունեցել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, լկտի սուտ է որակել, թե ինքը «սլիվներ» է անում, խարդավանքներ հյուսում, ինքը երբեք ական չի եղել, քանի որ Փաշինյանին երդում է տվել, թե իշխանության եւ պետության կողքին է, եւ բոլոր գործողությունները միտված են այդ երկուսի շահին։ Բոլորը սպասել են Փաշինյանի խոսքին՝ ակնկալելով ոմանց դատավճիռը լսել։ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումների վերաբերյալ, ավելի ճիշտ՝ կազմակերպչական մասի՝ պատգամավորների եւ ՀԿ ներկայացուցիչների բոյկոտից մինչեւ այն, թե հրավիրվածներից ով որտեղ պետք է նստեր, նիստն ինչպես պետք է վարեին։ Սակայն նշել է, որ նման լսումներ պետք է հաճախակի անել` ինքը կողմ է, որ բոլոր պաշտոնյաներին բերեն հաշվետվողականության դաշտ եւ քրքրեն։ Հանդիմանել է արտահոսքերից դժգոհողներին։ «Ինչո՞ւ հիմա սկսեցիք նեղվել արտահոսքերից, որովհետեւ ձեր անձի՞ն է վերաբերում»։ Ասել է, որ փոքր երկրում առանց արտահոսքերի էլ բոլորը բոլորի մասին իմանում են, ուրեմն չպիտի արտահոսքի առիթ տան։ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի հարց, ըստ մեր աղբյուրի, չի քննարկվել։ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո մտերիմներին ասել է. «Լավ բոյ տվեցի»:

Ի դեպ, կառավարությունում Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել՝ 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը»։