Գերմանիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին հեռանալ Իրանից: Այս մասին գրել է The Times of Israel-ը։
«Մենք բազմիցս դիմել ենք Գերմանիայի քաղաքացիներին՝ լքելու Իրանը, քանի որ տեսնում ենք, որ Իրանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին»,- մեջբերում է հրատարակությունը Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանել իր քաղաքացիներին բանտարկությունից և օրինակ է բերում Շարմահդին, որը Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն ուներ և մահապատժի էր ենթարկվել այս շաբաթվա սկզբին Իրանում: