Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings.ru-ին և անդրադարձել հայկական ֆուտբոլին և Հայաստանի հավաքականին առնչվող մի շարք հարցերի:
-ՌՊԼ-ի գլխավոր խաղացողներից մեկն Էդուարդ Սպերցյանն է։ Ի՞նչ եք կարծում, նա պատրա՞ստ է խաղալ Եվրոպայում:
-Ակնհայտ է, որ նա պատրաստ է, և բոլոր փորձագետները դա են ասում: Նրա խաղից պարզ է դառնում, որ նա արդեն հասունացել է դրա համար: Ըստ իս, նա պետք է անցած տարվա ամռանը հեռանար, քանի որ, իմ կարծիքով, նա հասել է Եվրոպայում խաղալու մակարդակին, Ռուսաստանի առաջնությունն այլևս նրան հետաքրքիր չէ…
— Նա արդեն ամեն ինչի հասե՞լ է ՌՊԼ-ում:
— Կարծում եմ՝ դեռ ոչ, քանի որ «Կրասնոդարը» պետք է գոնե մեկ անգամ չեմպիոն դառնա։ Անցյալ տարի «Կրասնոդարը» կարող էր զբաղեցնել առաջին տեղը, բայց չստացվեց։ Չեմ կարծում, որ դա կստացվի այս տարի, չնայած ամեն ինչ շատ հարթ է ընթանում։ Տա Աստված, որ ստացվի։ Ես գիտեմ, թե ովքեր են զբաղվում Էդիկի գործերով, և կարծում եմ, որ իտալական և ֆրանսիական շուկաները նրա համար շատ հետաքրքիր կլինեն։