«Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ուղղելով ավտոմեքենան, ապա օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: