Իսրայելական բանակը 24 ժամում հարվածներ է հասցրել Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի 200 օբյեկտներին
Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականները Լիբանանում և Գազայի հատվածում հարձակվել են շիական «Հեզբոլլահ» շարժման և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 200 թիրախների վրա։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Զինվորականները հարվածներ են հասցրել Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին, արձակման կայաններին և ենթակառուցվածքներին:
Իսրայելական ուժերը նաև հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում, որի ընթացքում սպանել են մի քանի լիբանանցի և պաղեստինցի մարտիկների: