Կրեմլը Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների մասին լուրն անվանել է կեղծ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ լուրեր է անվանել այն հրապարակումը, որ Մոսկվան և Կիևը բանակցում են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համար։
«Հիմա շատ են կեղծիքները, որոնք իրականության հետ կապ չունեն։ Նույնիսկ ամենահեղինակավոր հրատարակությունները չեն խուսափում այն փաստից, որ իրենք այդ կեղծիքներ են գրում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Մոսկվան և Կիևը բանակցում են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համար։
Հիշեցնենք, որ բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան, Կատարի միջնորդությամբ, նախնական բանակցություններ են սկսել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։