Ներքին Հանդը շրջապատված է ադրբեջանցիներով․ Դըկոտինյին ու Սյունիքի մարզպետը հանդիպել են բնակիչներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Ներքին Հանդ։
«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնել են դեսպանությունից։