Իրանը և Սաուդյան Արաբիան կոչ են արել բոլոր մահմեդական երկրներին միավորվել Իսրայելին կասեցնելու համար
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և Լիբանանում, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը։
«Մահմեդական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ Գազայում և Լիբանանում Իսրայելի հանցագործությունները կասեցնելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը, կոչ է արել մահմեդական երկրներին համակարգել ջանքերը՝ ուղղված Իսրայելի գործողությունները Գազայում և Լիբանանում դադարեցնելուն: Նա երախտագիտություն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ Իսրայելի վերջին հարվածը դատապարտելու համար։
Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հարվածն անվանել է Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում՝ նշելով, որ տարածաշրջանի երկրները պետք է միասին աշխատեն անկայունության տարածումը կանխելու համար: