Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Էր Ռիադը պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդել Ռահման բեն Սուլեյման ալ-Ահմադը։
«Թագավորությունը, մասնակցելով ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներին, աջակցություն է հայտնում ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիային ուղղված բոլոր որոշումներին։ Երկիրը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել ներգրավված բոլոր կողմերի միջև կապեր հաստատելու համար»,- ասել է դիվանագետը։