Թայվանը համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ հարձակողական անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ
Թայվանը համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ կառավարության հետ մոտ հազար հարձակողական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու մասին՝ ՉԺՀ-ի բանակի հնարավոր գործողություններից պաշտպանվելու համար:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի անանուն աղբյուրներին։
«Թայվանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ կառավարության հետ, որոնք թույլ են տալիս գնել մինչև հազար հարվածային անօդաչու թռչող սարքեր AeroVironment և Anduril Industries ընկերություններից՝ Չինաստանի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, սեպտեմբերին կղզու իշխանությունները ստորագրել են համաձայնագիր, իսկ մոտ ապագայում կողմերը կարող են կնքել պայմանագրեր, որով կնշվի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ թիվը, դրանց արժեքը և դրանց շահագործման ժամկետները։