Ուզում էիք գլխավոր շտաբի պետը պետք է զենքը վերցնի ու գնա այնտեղից հանի՞ ադրբեջանցիներին․ ԳՇ պետը վրդովվեց
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահ է, որ այդպես է լինելու, վստահ է, որ ադրբեջանիցները հետ կգնան հայկական տարածքներից:
Լրագրողը հարցրին, թե՝ «սոված ադրբեջանցիները Ջերմուկի տարածքից գնացի՞ն, դուք ասում էի՝ շրջափակման մեջ կմնան, կսովածանան, կգնան», Ասրյանն ասաց. «Առաջարկում եմ այդ հարցն ինձ այլևս չտալ։ Դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, ես պուբլիկայի դիմաց դա չեմ պատասխանի»։
Հարցին՝ «ինչո՞ւ են այտեղ, ինչո՞ւ չեն գնացել, ի՞նչ պլան էիք մշակել, որ պետք է գնան ու չեն գնացել», ԳՊ պետն արձագանքեց․ «Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք գլխավոր շտաբի պետին ասել, որ գլխավոր շտաբի պետը պետք է զենքը վերցնի ու գնա այնտեղից հանի՞։ Այդ հարցին չեմ պատասխանում»։
Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, նա նշեց. «Ճիշտ չէ դեպքերի մաով կատարել քանակական համեմատություն, որովհետև յուրաքանչյուր զինծառայողի կյանքը՝ լինի սպա, ենթասպա, սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող, յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Ես կարող եմ ասել, որ 2023-ի, 2022-ի համեմատությամբ մենք դեպքեռրի աճ չունենք»։ Ասրյանը հրաժարվեց թվեր հրապարակելուց, քանի որ հրապարակման ենթակա չէ։