Ռուսաստանին հաջողվել է զգուշացնել Իրանին Իսրայելի մոտալուտ հարձակման մասին
Իսրայելի հարձակման մեկնարկից մի քանի ժամ առաջ Ռուսաստանը զգուշացրել է Իրանին այդ մասին և տրամադրել հետախուզական տվյալներ:
Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Մոսկվան Թեհրանին տեղեկացրել է ամերիկացի և իսրայելական զինվորականների համապատասխան գործունեության մասին՝ նշելով, որ այդ տեղեկատվության տրամադրումը Իրանի հետ համագործակցության և տարածաշրջանում էսկալացիան նվազեցնելու ցանկության արդյունք է:
Ըստ աղբյուրի, Իրանը կարողացել է ժամանակին արձագանքել և հակաօդային պաշտպանությունը կարողացել է հետ մղել հարձակումների մեծ մասը։