ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա
Լրագրողուհու միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին. ՏԵՍԱՆՅՈւԹՉնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն ՊարսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 15-ինԾնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը (տեսանյութ)Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ)
Մշակույթ

Մաhացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ  խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը։ Լուրը հայտնում են ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավորը Լիլիթ Գալստյանը: 

Նրա ներկայացմամբ, երաժշտական եզակի ճաշակի, նվիրումի  ու տաղանդի տեր մի արվեստագետ՝ ամենալայն ընդգրկումով։ 

«Ավելի քան վաթսուն տարի  Ափրիկյանը եղել է  Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի անխոնջ ղեկավարը։ Ի դեպ, երգիչների ճնշող մեծամասնությունը ոչ հայեր էին։

Ափրիկյանի տաղանդով ու դասական նրբաճաշակությամբ եվրոպացի երաժշտասերն հաղորդակից  է դարձել Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ալեմշահի  խմբերգերի բացառիկ մեկնաբանություններին, ճաշակել մաքրամաքուր կատարումներ, բացահայտել հայ խմբերգային արվեստի, հայ հոգևոր երաժշտության դարերի կնիքն ու խորությունն ունեցող ժառանգությունը։

Ափրիկյանի վաստակը գնահատվել է, նա բարձրագույն պետական պարգևների է արժանացել իր ծննդավայր Եգիպտոսում, Ֆրանսիայում։ 2021-ին ստացել է Ֆրանսիայի բարձրագույն ՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» տիտղոս։

Ափրիկյանին գնահատել են նաև Հայրենիքում․ 2009-ին նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ։

2006/թե՞ 2007-ին, նա երկրորդ անգամ Հայաստանում էր՝  «Համազգայինի» հրավերով։ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ղեկավարությամբ և սիմֆոնիկի նվագակցությամբ հնչեցին Գ. Ալեմշահի «Ավարայրի ճակատամարտը» սիմֆոնիկ պոեմը, իր հեղինակած «Սասունցի Դավիթ» օրատորիան։ Ափսոսում եմ, որ այս գործերը ներառված չեն մեր երգչախմբերի երկացանկում․․․ Նաև վստահ չեմ, թե այդ համերգն արձանագրվել է։

Ինձ համար անգերազանցելի, անջնջելի զգացական էր, ցնցող Կանաչյանի «Նանոր»-ի Ափրիկյանի մեկնաբանությունը․ առաջին անգամ էի լսում․․․

Տարիներ անց էլ ականջներիս մեջ,  հնչում են Մշո Սուլթան Սբ. Կարապետի  եկեղեցու զանգերը, տեսնում եմ ուխտագնացների զվարթ երթը․ և այս ամենը երաժշտության լեզվով ու պատկերով, Ափրիկյան-Կանաչյան կախարդանքով՝ երաժշտական պոեզիայի ու երաժշտական պեյզաժի աներևակայելի զուգորդմամբ․․․

Կարպիս Ափրիկյանին, որ  շատերի համար հայտնություն էր, հրավիրեցի Համազգայինի գրասենյակ՝ հանդիպելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

Ուսուցչի և իրական մտավորականի պարկեշտությամբ համաձայնեց։  Թանկ ու ջերմացնող հանդիպում էր, անկեղծ ու պարզ  մտավորականի անպաճույճ զրույց։

Խմբային այս նկարում հանդիպման մասնակիցներն են, նրանցից շատերը շարունակում են ստեղծագործել՝  գրողական կամ արվեստագետի սեփական ձեռագրով։

Ես հիշում եմ Կարպիս Ափրիկյանին՝ համեստ, իրական մտավորականի ու արվեստագետի խոնարհ ու չպարտադրող ներկայությամբ, մի քիչ տխուր․․․

Հաճախ եմ հիշել իրեն՝ «Նանոր» լսելով երախտագիտությունս փարատել, տարածություն կրճատել, մեր իսկական տեսակով նորոգվել․․․

Հիմա էլ եմ տխուր, շատ տխուր՝  տեսակի վերացման զգացողությամբ․ մոհիկանի չլրացվող բացատի ցավոտ արձանագրությամբ․․․

Հավերժ հիշատակ և խոնարհում, մեծ երաժիշտ, արվեստագետ և մարդ, սիրելի Կարպիս Ափրիկյան»,- գրել է Լ. Գալստյանը։