«11 ամիս աշխատավարձ չենք ստացել»․ Քանաքեռի ծննդատան աշխատողները քաղաքապետարանի դիմաց էին (տեսանյութ)
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» աշխատակիցներն այսօր քաղաքապետարանի դիմաց ակցիա են իրականացրել։ Նրանք նշում են, որ արդեն 11 ամիս աշխատավարձ չեն ստացել, վերջնահաշվարկ չեն տվել։
Աշխատակիցները հանդիպում են պահանջում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։