Աստանան պատրաստ է ևս մեկ անգամ Բաքվին և Երևանին խաղաղ բանակցությունների հարթակ առաջարկել
Ղազախստանը պատրաստ է Բաքվին և Երևանին կրկին հարթակ առաջարկել Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։