Տոկաևը հաստատել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթում հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։
Այս մասին հայտնում է Akorda պարբերականը:
Նշվում է, որ դրա մասին Տոկաևն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների ժամանակ: