Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի՝ «ընկեր» դիմելաձևից։
«Պորո՛ն Ավինյան, ես ակնկալում էի, որ դուք պետք է սաստեիք Լևոնին Հովհաննիսյան, ինձ հետ «ընկերով» խոսելու համար»,- դիմեց նա քաղաքապետին, ապա դիմելով Հովհաննիսյանին՝ ասաց․ «Լևոն Հովհաննիսյա՛ն, քուչի բազար եք տանում, ինձ հետ ընկերով եք խոսում, դա նշանակում է, որ դպրոցում առաջին դասարանից ավելի չեք բարձրացել։ Չփորձեք մյուս անգամ «պարոն Մանուկյանից» ավելի ուրիշ ձևով ինձ հետ խոսել։ Էդ պարագայում, եթե նեղվում եք Ձեր անունը, որ տալիս եմ, իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կա՛մ ինձ պիտի սպաներ, կա՛մ պիտի կախվեր էդ մարդը, ես պարբերաբար իրան քննադատում եմ»,- ասաց նա։
Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ երբ գովաբանում է քաղաքապետարանին՝ Հովհաննիսյանը ժպտում է, բայց երբ քննադատում է՝ ծանր է տանում։
«Չտեսա մի օր, որ Արմեն Փամբուխչյանին քննադատեի, էդ մարդը նեղվեր»,- հայտարարեց Մանուկյանը։