Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր
Հասարակություն

Ձորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել էր ազգականին․ նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա  տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝  հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:

Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: