Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր
Քաղաքականություն

Պիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. Չալաբյան

Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Իր համահեղինակներ Ջեյմս Րոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ, այս տարվա Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ծագումով հայազգի, Ստամբուլում ծնված, մեծացած և հիմնականում ԱՄՆ-ում աշխատող տնտեսագետ Դարոն Աճեմողլուն։

Սա կարևորագույն ձեռքբերում է այս գիտնականների համար, քանի որ նրանց հեղինակած աշխատությունները դեռևս շատ թարմ են (Նոբելյան մրցանակները հաճախ տրվում են գիտական աշխատությունների հրապարակումից 30-40 տարի անց): Աճեմողլուի և Րոբինսոնի կողմից առավել նշանավոր աշխատությունը՝ «Ինչու են ազգերը ձախողում» հրապարակվել է ընդամենը 12 տարի առաջ, և թեև շատ հարցերում վիճելի է, միանգամից համաշխարհային բեստսելեր է դարձել։

Այս հիմնարար աշխատության կարևորագույն թեզը երկրների տնտեսական հաջողության, և նրանցում գործող քաղաքական համակարգի միջև կապի բացահայտումն է՝ բազմաթիվ երկրների օրինակով։ Հեղինակները ծավալուն ապացույցներ են ներկայացնում առ այն, որ այլ հավասար պայմանների դեպքում, տնտեսական հաջողության են հասնում այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը մրցակցային և ներառական է, արդյունքում դատական համակարգն ավելի անկախ և արդյունավետ է, գործարարների վրա քաղաքական ճնշումը և կոռուպցիոն բեռը՝ զգալիորեն պակաս, տնտեսության տարբեր ոլորտներ մուտքի և գործունեության ազատությունը՝ շատ ավելի բարձր։ 

Թեև այս օրինաչափությունից որոշակի բացառություններ ևս կան, ընդհանոր առմամբ, նմանատիպ երկրների դեպքում այն հստակ գործում է։ Առավել ակնառու են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների միջև տարբերությունները՝ ներառական, ժողովրդավար և կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները շատ ավելի մեծ տնտեսական հաջողության են հասել, քան նրանք, որտեղ գերիշխել է մեկ կուսակցություն, կամ եղել է ռազմական դիկտատուրա։

Մեզ համար այստեղից կա մի պարզ հետևություն՝ պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, որպեսզի դատարաններն անկախ լինեն, իրավունքը՝ գերակա, քաղաքական հակառակորդներին շինծու գործերով չկալանավորեն, իսկ գործարարներն էլ ու նրանց ձեռնարկությունները չդառնան կամայական բռնազավթման թիրախ։ Ցավոք, այսօր մենք դեռ հեռու ենք դրանից (և շարունակում ենք հեռանալ), սակայն եթե ցանկանում ենք կենսունակ մնալ, և հաջողության հասնել մեր գիշատիչ արտաքին միջավայրում, ուրիշ այլընտրանք չունենք։

Այսքանով՝ ջերմորեն շնորհավորւմ եմ պարոն Աճեմողլուին և նրա գործընկերներին, և հույս հայտնում, որ երբևիցե կկարողանանք նրանց հետ անմիջական աշխատել ի բարօրություն մեր ազգի ու պետության»։