Հյուսիսային Կորեայի զինվորները ազատագրել են Կուրսկի շրջանի Պլեխովո գյուղըՍարիկ Մինասյանը ցանկանում է բավարարել Փաշինյանի պահանջները. «Ժողովուրդ»Բարտեր են արել, Գեղամ Նազարյանին ուղարկել ՔՊ-ականների մոտ․ «Հրապարակ»Իզգոյի կարգավիճակում գտնվող Արսեն Թորոսյանին պատժի փոխարեն՝ պաշտոն․ «Հրապարակ»«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ 700 հազար դրամ 100 շապիկի և 100 հազար՝ 10 շարֆի համար․ ո՞ւմ համար են իշխանությունները նման ճոխ գնումներ անում. «Ժողովուրդ»Փարաքարում որքանով կկրկնվի Գյումրու սցենարը. ընտրությունների հետքերով. «Ժողովուրդ»Սարիկ Մինասյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՍիրիան ավելի քան 60 տարի կառավարող կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունըՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք փոխանցել Ուկրաինային. The National InterestՊրեմիերա․ Բրյունետ - «Superstar Illness»Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվելԻնչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ հայ-թուրքական սահմանին․ Ռուբինյանը մանրամասներ է հայտնել«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուսՎահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին Շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացվել մայրաքաղաքի փողոցներիցՎանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել 3 մեքենա․ 8 հոգի տեղափոխվել է ԲԿԲայց էս ՔՊ-ն ու հատկապես իր «գաղափարախոսները» ինչ գանձ են, չէ՞, թշնամու համար. Սևակ ՀակոբյանՄհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստինԵրթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է Սփյուռքի համաժողովինՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ ԴեմոյանԿայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումԿԳՄՍ նախարարը Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԾանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարինՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունըՈ´չ Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան և բռնի տեղահանությունը․ Տիգրան ԱբրահամյանՃանապարհի մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը, «Opel»-ը և «MAN» բեռնատարը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի«Հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջում ենք տրամադրել եթեր՝ մեծ հնչեղություն ունեցող հարցի բարձրաձայնման համար»․ «Միասին» շարժումՆոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿԱննա Մարտիկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնիցԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկըՍպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքևԵթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. ՔոչարյանԵրևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումարԱդրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամՄեր տարածքաշրջանում զանգվածային ոճրագործության ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի. ՄիրզոյանԻսրայելական մամուլ. «Մեր առջև արդեն Իրանն ու Ռուսաստանը չեն, այլ Թուրքիան է»Կառավարությունը կփորձի անհույս վարկ ունեցող 218 հազար մարդուց օգնել միայն 131 հազար աշխատանք ունեցողներինՌուսաստանը պատրաստում է «Օրեշնիկ»-ով հարված հասցնել առաջիկա օրերին. ՊենտագոնՀանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում (տեսանյութ)Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետականԱրմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար 3 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացվիԱրգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի
Մամուլ

Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և... 7 պարտություն:

Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։