Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՄայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքըԱվագանու նիստում 20 հարցից 20-ը չզեկուցվող է. զավեշտ է սա. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ձեռքերով բացատրում Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ կան ձերբակալվածներԶելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում 50 հազար ռուս զինվորականների մասինԻմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ. Տիգրան ՊարսիլյանՀերթական քցոցին ա. Փորձագետի ահազանգն ու զգուշացումըՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ․ 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր ԽաչատրյանԻլոն Մասկը առանցքային դեր է խաղում Թրամփի ապագա թիմի ձևավորման գործումՀայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29, բայց ակտիվորեն մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը. ՀաջիևԼավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ ՄինասյանՀերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է․ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարարԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում իրավիճակն անհանգիստ էԱԺ նիստում հեռախոսի միջոցով նախարարներին ինչ որ բան է փոխանցվում (տեսանյութ)ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ ուղիղ«Շնորհակալ եմ վարչապետին՝ իմաստուն առաջնորդության համար»․ ֆինանսների նախարար (տեսանյութ)Անահիտ Մանասյանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն անհրաժեշտություն է համարումՑույցեր ու բախումներ Ամստերդամում. ցուցարարները վանկարկում են «Ազատ Պաղեստին» կարգախոսըԴպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով. «Հրապարակ»Ովքե՞ր էին Աննա Հակոբյանի հետ «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»Այսօր ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիայի մի շարք հասցեներում Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը». «Ժողովուրդ»Այսօր լույս չի լինելու Երևանում և 5 մարզումՕլաֆ Շոլցն ասել է, որ մտադիր է շուտով զանգահարել ՊուտինինՀնդկաստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի հետ առևտրային բանակցությունների առաջխաղացման արագացման օգտին Ռուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է Թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը․ Ավանեսյանը պահպանել է իր դիրքը Էթնիկ զտումը խաղաղություն չէ, Ադրբեջա՛ն, ազատ արձակիր հայ գերիներին․ կադրեր՝ Թբիլիսիի ակցիայից Հետապնդման ժամանակ գողացված մեքենայի վարորդը կառավարումը կորցրել է. մեքենան բախվել է ծառին (տեսանյութ) Մեծամորի համայնքապետարանը շուրջ 5,5 մլն դրամի հանգիստ է կազմակերպել Աղվերանում Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի Ադրբեջանից սպառնում են՝ եթե Փաշինյանը չգնա COP-29-ին, ապա «ՀՀ-ի գոյությունը հարցականի տակ է» Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ հավաքականին․ Բարսեղյանը մկանային վնասվածք ունի Միրզոյանը Ստոկհոլմում խաղաղության հասնելու հեռանկարները և առկա մարտահրավերներն է ներկայացրել Բանտարկությանս ընթացքում իմ իրավունքներով երբեք չհետաքրքրված ՄԻՊ-ը ասել է՝ ՀՀ լավագույն իրավաբանն է Կարեն Սարուխանյանի քեռու տղան իրավապահներին հայտնել է, թե որտեղից է ձեռք բերել «կրիստալը» Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան Վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար Արամ Ա Հայրապետը քաջալերել է ծնողներին երեխաներին հոգևոր դաստիարակություն տալ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» Քննարկվել է ՎԶԵԲ՝ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագիծը Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին կոալիցիային միանալու գործում․ Աղետների ռիսկի նվազեցման գծով ներկայացուցիչ
Մամուլ

Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը հասցված վնասի վերականգնումը: Ընկերության աշխատանքի պատճառով հասցված վնասը եղել է 2013-2022 թվականներին։

Համաձայն Վարդան Սարգսյանի հայտարարագրի՝ նա երեք ընկերություններից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից՝ համապատասխանաբար 4 մլն 200 հազար, 312 հազար դրամ եւ 510 հազար դրամ։ Ընկերությունները պատկանում են 3 տարբեր անձանց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս չարաշահման վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված, իսկ Վարդան Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել այս գործում։ Սարգսյանը անգամ խոստովանել է, որ չարաշահում է թույլ տվել, վնասը փոխհատուցվել է, ինչի պատճառով այս գործը ծածկադմփոց են արել ու կոծկել, քանի որ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհիներից է եւ վաղեմի գործընկերը՝ դեռ ԾԻԳ-ում աշխատելու ժամանակահատվածից: Այս պատճառով ծածկել են գործը, և որևէ իրավական կառույց պաշտոնական հայտարարություն չի տարածել հիշյալ չարաշահման գործով։ Այժմ էլ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍՆ-ում համարվում է Անդրեասյանի աջ ձեռքը. բոլոր ֆինանսական հարցերը լուծվում են Հակոբյանի միջոցով:

Զուգահեռ սրան նշենք, որ եթե նախկին իշխանությունից որեւէ մեկը նման չարաշահումների էպիկենտրոնում հայտնվեր, ներկայիս իշխանությունը կթմբկահարեր այդ մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Այնինչ ներկայիս իշխանությունների չարաշահումները կամ կոռուպցիոն սկանդալները «պահում եւ փայփայում» են։ Փաստ է, որ ներկայիս պաշտոնյայի ամուսինը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:

Հարկ է նշել, որ Հասմիկ Հակբոյանը եւս, մինչեւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար դառնալը, «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից ստացել է 118 հազար դրամ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիմնավորում կամ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Սկզբում խոստացան Հակոբյանի հետ խոսել, ապա կապվել մեզ հետ, սակայն մինչեւ այժմ որեւէ պատասխան չենք ստացել։

Հեղափոխությունից հետո լեգենդար «պոզով-պոչով» կոռուպցիան այս տեսքն ունի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում